Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ:
Նշենք, որ այսուհետ ՊՊԾ-ի գործունեությունը շարունակվելու է որպես պետական կառավարման համակարգի մարմին՝ առանձնացված ԱԱԾ-ից։ Մինչ այս Հովհաննիսյանը զբաղեցնում էր ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնը։
comment.count (0)