ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալներ նշանակելու մասին:
Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հակոբյանը, Գրիգորի Առաքելյանը և Արթուր Գասպարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ:
comment.count (0)