Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ
 |azatutyun.am|
15:03 - 03 մայիսի, 2023

Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ |azatutyun.am|

azatutyun.am: «Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը»,- «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ արձագանքելով Բաքվից հնչող նոր հայտարարություններին։

2020-ի պատերազմից հետո Քարվաճառում հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանին անցավ, բայց գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության տակ։ Ուխտավորների այցերն արգելելուց ամիսներ անց Բաքուն պնդում է, որ նաև Դադիվանքում ապրող հայ հոգևորականները պետք է հեռանան։

«Հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը», - փոխանցեցին Մայր Աթոռից։

Դարձյալ պնդելով, թե «վանական համալիրը աղվանական է», երեկ Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահն էր հայտարարել, թե հայ հոգևորականները պետք է հեռանան այնտեղից։

«Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», - հակադարձում են Մայր Աթոռից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել