Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ |hetq.am|
09:35 - 04 մայիսի, 2023

Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ |hetq.am|

hetq.am: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Վրաչար շրջանի դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցականը կրակահերթ է բացել։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինված աշակերտը մտել է դասարան, որտեղ ընթանում էր պատմության դասը և կրակ բացել։ Կրակահերթը շարունակվել է մոտ 5 րոպե։

B92-ը գրում է, որ զոհվել է 8 դպրոցական, ինչպես նաև պահակներից մեկը։ Վիրավորվել է 9 մարդ, բոլորը՝ դպրոցահասակ։ Novosti.rs-ն էլ գրում է, որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 

Կրակ բացած աշակերտը ձերբակալվել է։

Սերբական լրատվամիջոցները գրում են, որ հարձակում գործած աշակերտը գերազանցիկ է եղել։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա որոշել է վրեժ լուծել պատմության ուսուցչից այն բանից հետո, երբ անբավարար գնահատական է ստացել։ Որոշ պարբերականներ էլ պնդում են, որ յոթերորդ դասարանցին եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նրա ծնողները բուժաշխատողներ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել