Զաքիր Հասանովն ընդունել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին
15:58 - 04 մայիսի, 2023

Զաքիր Հասանովն ընդունել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին։

Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է ԼՂ-ում օպերատիվ իրավիճակը։

Նշենք, որ մայիսի 1-ին հայտնի էր դարձել, որ Արցախի իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ մեկնելու է Բաքու՝ բանակցություններ վարելու։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել