Պենտագոնը կազմակերպում է ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |hetq.am|
18:01 - 05 մայիսի, 2023

Պենտագոնը կազմակերպում է ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է այն ուղղությամբ, որ հունիսին կազմակերպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի ու Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հանդիպումը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներով։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը փորձում է Սինգապուրում կազմակերպել Օսթինի ու Լի Շանֆուի հանդիպումը։ Այնտեղ հունիսի 2-4-ը նախատեսվում է անվտանգության տարածաշրջանային «Շանգրի-Լա երկխոություն» համաժողովը։

Չինաստանի ու ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2022 թվականի հունիսին՝ դարձյալ Սինգապուրում նույն համաժողովի ժամանակ։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ նախորդ տարվա օգոստոսին Թայվան այցից հետո, Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվել էին, իսկ պաշտպանական երկու գերատեսչությունների միջև երկխոսությունը փաստացի դադարեցվել։

Թայվանը 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից, սակայն, համաձայն պաշտոնական դիրքորոշման, որին աջակցում են աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, կղզին հանդիսանում է Չինաստանի մի մաս։ Վաշինգտոնը 1979 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայբեյի հետ և հարաբերություններ հաստատեց Պեկինի հետ։ Ճանաչելով «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել նաև Թայբեյի վարչակազմի հետ և սպառազինություն ուղարկել այդ կղզի։

Երկու երկրների հարաբերությունները լարվել էին նաև Միացյալ Նահանգների երկնքում չինական օդապարիկի խոցումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել