Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկին |armenpress.am|
14:11 - 06 մայիսի, 2023

Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի երկրորդ մենանարտում Հովհաննես Բաչկովը մրցեց Թուրքիան ներկայացնող Կագան Կանլի Բիլգեի հետ: Բաչկովը գերազանցեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը, և Արթուր Բազեյանը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել