Միջազգային ավտոարշավի մասնակիցները հասել են Սյունիք
17:47 - 06 մայիսի, 2023

Միջազգային ավտոարշավի մասնակիցները հասել են Սյունիք

Ապրիլի 24-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Հայ-իրանական սահմանին մայիսի 5-ին ավտոարշավի մասնակիցներին դիմավորեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և համայնքի բնակիչներ:

Մայիսի 5-7-ը ավտոարշավն անցնելու է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան համայնքներն իրար կապող երթուղիներով, և մասնակիցները ծանոթանալու են մարզով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներին և ՀՀ մշակութային հուշարձաններին։

Ավտոարշավը եզրափակվելու է մայրաքաղաք Երևանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել