FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք |aysor.am|
12:44 - 08 մայիսի, 2023

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք |aysor.am|

aysor.am: Երեկ՝ մայիսի 7-ին, Երևան-Դուբայ չվերթը սպասարկող FlyOne Armenia ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Շիրազի օդանավակայանում։ 

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք:

«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։ 

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան- Դուբայ- Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել են սննդով և արել հնարավորը` ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ 

Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։ Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո՝ օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում։ Պատճառված անհարմարությունների համար ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել