tert.am: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։
«ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շարունակում է կոչ անել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և կրկնում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ լինեն ռազմական հակամարտությունների ժամանակ»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի X-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
comment.count (0)