ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ |news.am|
13:56 - 08 մայիսի, 2023

ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ |news.am|

news.am: ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը, որին հասել են երկու երկրները Բալիում։ Երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնային խնդիր է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Հանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

«Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջող բանակցություններ են վարել Բալի կղզում եւ հասել կարեւոր կոնսենսուսի։ Սակայն դրանից հետո ամերիկյան կողմի մի շարք սխալ գործողություններ եւ արտահայտություններ խախտել են երկկողմ հարաբերություններում դժվարությամբ ձեռք բերված դրական ազդակը, երկրների հարաբերությունները կրկին բախվել են սառույցի»,-ասել է նա։ Նրա խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նա նաեւ նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հաստատակամորեն հավատարիմ կմնա փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել