Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Մոսկվայի Հաղթանակի թանգարան
18:47 - 08 մայիսի, 2023

Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Մոսկվայի Հաղթանակի թանգարան

Մայիսի 8-ին` Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի կառույցներում Հայաստանի այլ ներկայացուցիչներ ու դիվանագիտական առաքելության աշխատակիցներն այցելել են Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա տեղակայված Հաղթանակի թանգարան։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպանատան պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։ Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանատան պատվիրակությունը դիտել է «Մարտ Մոսկվայի համար։ Առաջի՛ն Հաղթանակ» ցուցադրությունը։

Նույն օրը դեսպանատանը, ի պատիվ Հայաստանից ժամանած Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվիրակության, որին ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, տեղի է ունեցել ճաշկերույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել