ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին |armeniasputnik.am|
10:24 - 09 մայիսի, 2023

ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը դեսպանատան մշակույթի կենտրոնում հյուրընկալել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Վետերանները Հայաստանից ՌԴ են մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առթիվ։

Դեսպան Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ հաղթանակի առիթով` նշելով, որ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքը և շատ սերունդների համար կանխորոշեց արժանապատիվ կյանք։ Նա նաև ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակում։

Հանդիպման ընթացքում դեսպանը վետերաններին հանձնել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի հուշամեդալը։ Նշենք, որ միությունը գլխավորում է գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել