Կառավարությունը ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանեց
 |news.am|
11:59 - 11 մայիսի, 2023

Կառավարությունը ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանեց:

Նախագծով Հայաստանի համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա՝

1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների,

5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմիցթանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճանաչվում է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրելու, ինչպես նաև նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել