Վիրավոր զինծառայողների կյանքին որևէ բան չի սպառնում․ Անահիտ Ավանեսյան
13:07 - 11 մայիսի, 2023

Վիրավոր զինծառայողների կյանքին որևէ բան չի սպառնում․ Անահիտ Ավանեսյան

Այս պահին ունենք չորս վիրավոր, երկուսի վիճակը՝ միջին ծանրության, երկուսինը՝ բավարար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ վիրավոր զինծառայողների կյանքին որևէ բան չի սպառնում․ «Տարբեր տիպի վիրավորումներ են, այս պահին Երևանում չեն, եթե կարիք լինի, կիրականացվի տեղափոխում»։

Ճշտող հարցին, թե ինչ տիպի վիրավորումներ են, նախարարը պատասխանեց, որ տարբեր տիպի են, բեկորային վիրավորումներ են։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել