Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը |shantnews.am|
18:30 - 14 մայիսի, 2023

Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, փակվել են ընտրատեղամասերը, ձայների հաշվարկը սկսվել է։

Ընտրությունները սկսվել են այսօր տեղական ժամանակով ժամը 08:00-ին և ավարտվել ժամը 17:00-ն։

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեթ Յեները հայտնել է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր։

Ստամբուլում քվեարկությանը մասնակցելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Անկարա։

Էրդողանը Էսենբողա օդանավակայանից ժամանել է նախագահական նստավայր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել