Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում Բրյուսելյան հանդիպման ավարտին զուգահեռ
21:32 - 14 մայիսի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում Բրյուսելյան հանդիպման ավարտին զուգահեռ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ քիչ առաջ է ավարտվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը տարածվել է հանդիպումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել