ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը
 |factor.am|
12:31 - 15 մայիսի, 2023

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Մամեդովն ու Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանն, իբր, «խոչընդոտում է խաղաղության գործընթացին վերջին սադրանքներով»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Օլսոնն իր հերթին նշել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մշտապես պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջևբանակցություններին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել