Ստեփանակերտում ընթանում է հանրահավաք․ մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում
15:20 - 15 մայիսի, 2023

Ստեփանակերտում ընթանում է հանրահավաք․ մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում․

«Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջը ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակի կապակցությամբ, անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին ու սպառնալիքներին, անհամաձայնություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում  անհամահունչ, ներքաղաքական խմորումների առնչությամբ, ինչպես նաև ընդունելի համարելով 2020 թվականի համապետական ընտրությունների արդյունքներով վստահության քվե ստացած 2-րդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը, Արցախի նախագահից պահանջում ենք Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել Արցախի Պետական նախարարի պաշտոնում և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորությամբ»։

Հանրահավաքին հրավիրված էր նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Հանրահավաքի մասնակիցները Թովմասյանից պահանջում են ԱԺ-ում հաստատել և առաջարկել նախագահին ընդունել որոշումը։

Արցախի նախագահը հայտարարեց․ «Ձեր առաջարկով ես նախագահին կառաջարկեմ Արցախում սկսել կոնսուլտացիաներ, որպեսզի վաղը որևէ քաղաքական ուժ այսքան մարդով հավաքվեն, ասեն՝ այսինչին տեսնում ենք այսինչ պաշտոնում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել