Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք

 |factor.am|
15:46 - 16 մայիսի, 2023

Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք |factor.am|

factor.am: Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ՝ կապված տարածաշրջանում ռուսական նավթի վերավաճառքի հետ՝ զտված վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի տեսքով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Հնդկաստանից մտնեն Եվրոպա և արդյունահանված լինեն ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասել է Բորելը:

FT-ն նշում է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներից մեկը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակողները մեծ շահույթներ են ստանում՝ գնելով հում նավթը զգալի զեղչով, իսկ հետո վառելիքն ամբողջությամբ վաճառելով Եվրոպային։

Այս առևտուրը չի խախտում Ռուսաստանի Դաշնության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները, գրում է պարբերականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել