Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ
 |tert.am|
15:43 - 17 մայիսի, 2023

Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ |tert.am|

tert.am: Այսօր մենք վերսկսել ենք մեր մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Այս մասին Tert.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին։ Հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության գործողությունները դադարեցվել էին , քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ուներ որոշակի ընթացակարգեր, որոշումներ կայացնողների հետ ընթանում էր երկխոսություն։

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել