ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով |1lurer.am|
16:32 - 18 մայիսի, 2023

ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այս մասին Մինսկում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարվա նոյեմբերին կայացած նստաշրջանում, վերահաստատում ենք Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,- ասել է Տասմագամբետովը:

Երեկ՝ մայիսի 17-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանը 2022 թվականի հունվարին օգնություն խնդրեց՝ հավելելով, թե կազմակերպությունը պատրաստ էր նույն կերպ օգնել նաև Հայաստանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել