Ամենացավալին նա է, որ Հայաստանում հայտնաբերվում են թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են․ ՊԵԿ նախագահը՝ շուրջ 1 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքի մասին |tert.am|
19:57 - 18 մայիսի, 2023

Ամենացավալին նա է, որ Հայաստանում հայտնաբերվում են թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են․ ՊԵԿ նախագահը՝ շուրջ 1 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքի մասին |tert.am|

tert.am: Ամենացավալին նա է, որ Հայաստանում հայտնաբերվում են թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով Հայաստան ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքին:

«Եվ այդ հայտնաբերումների հետ կապված արդեն պետք է մտածենք՝ մենք մեր կարողություններն ինչպես ենք զարգացնում։ Աշխարհն էլ է իր կարողությունները զարգացնում։ Եվ ես կարծում եմ՝ հայտնաբերումը կարևոր է»,- ասաց նա։

Բադասյանը նաև ասաց, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկի անունն իրեն հայտնի լինի, որը կապված է թմրանյութի այս ներմուծման հետ, անուններ չի տա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել