ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը
 |armeniasputnik.am|
14:04 - 19 մայիսի, 2023

ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ Հայաստանի նպատակը շարունակում է մնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։

«Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»,– ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` այս բանակցությունները հնարավորություն են ևս մեկ անգամ խոսելու ցավոտ թեմաների մասին։

«Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար ականատես ենք դառնում Ադրբեջանի կողմից էսկալացիաների, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումների։ Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք հիմա չենք կարող նման արձանագրում անել»,– ընդգծեց Միրզոյանը։

Նշենք, որ այս հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հավելենք, որ քիչ հետո սկսվելու է Միրզոյան–Լավրով–Բայրամով եռակողմ հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել