Հիմա քաղաքը միայն մեր սրտերում է». Զելենսկին հաստատել է Բախմուտի կորուստը |tert.am|
11:47 - 21 մայիսի, 2023

Հիմա քաղաքը միայն մեր սրտերում է». Զելենսկին հաստատել է Բախմուտի կորուստը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա բացասական է պատասխանել։

«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում», - բացատրել է Զելենսկին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Բախմուտն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել