Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ
14:10 - 22 մայիսի, 2023

Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ

Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել