Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին
 |factor.am|
17:24 - 22 մայիսի, 2023

Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին |factor.am|

factor.am: Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Պրոտասևիչը, գրում է Բելառուսի պետական ԲԵԼՏԱ գործակալությունը։

Մայիսի սկզբին Մինսկի դատարանը Պրոտասևիչին դատապարտել է ութ տարվա ազատազրկման։ Լրագրողներն այնուհետև ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Բելառուսի իշխանությունների հետ համագործակցող Պրոտասևիչին դատարանի դահլիճում կալանքի տակ չեն վերցրել։

Նրա նախկին ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, վեց տարվա ազատազրկման է դատապարտվել է պատիժը կրում է գաղութում։ Պրոտասևիչի գործը սկսվեց սկանդալով՝ այն բանից հետո, երբ 2021 թվականի մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց Մինսկում։ 

Ինքնաթիռի ուղևորների թվում էին Ռոման Պրոտասևիչը և նրա այն ժամանակվա ընկերուհի Սոֆյա Սապեգան։ Երկուսն էլ բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Դրան ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն արգելեցին բելառուսական ինքնաթիռներին թռչել իրենց տարածքով, իսկ եվրոպական ընկերությունների ինքնաթիռները սկսեցին թռչել՝ շրջանցելով Բելառուսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել