ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը ներառված չեն․ Փաշինյան
18:32 - 22 մայիսի, 2023

ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը ներառված չեն․ Փաշինյան

Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը մտնո՞ւմ են, պատասխանեց՝ «ոչ»։

Պատասխանելով մեկ այլ հարցի Փաշինյանն ասել էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության մեջ մտնում է Արծվաշենը։

Փաշինյանի խոսքով անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են․  «Դրանցից մեկն, օրինակ, եթե համաձայնություն լինի, կարող է լինել, որ գծից այս կողմ գտնվող տարածքները մնում են այն կողմի վերահսկողության տակ, որում գտնվում է, տարածքների, այսպես ասած, համաչափության ու նույնականացման ձևով, այսինքն՝ կմ²-ների ճշգրտումով։ Ենթադրենք, չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մնացածի տարածքն ինչքան է ու այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էդ տարածքները լինեն, համապատասխան Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները վերադառնան, որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհետեւ այս նրբությունը միշտ պետք է հաշվի առնել, քանի որ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց քաղաքական առումով այդպիսին է դիրքորոշումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել