Քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները
13:09 - 24 մայիսի, 2023

Քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայնտում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:

Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել