ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան |tert.am|
19:08 - 24 մայիսի, 2023

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան |tert.am|

tert.am: Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյաին հարցին։ 

Արփինե Դավոյանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել