Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ
10:50 - 26 մայիսի, 2023

Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյոնքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ, հայտնում են Շրջակա միջավայի նախարարությունից:

Իրավախախտման վերաբերյալ կազմված  արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար:

Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով,  դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում  վերջինիս  կենդանական և բուսական աշխարհը։

Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է  իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել