Իննսուներեք ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները
20:25 - 26 մայիսի, 2023

Իննսուներեք ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել