Վերջին զանգի օրը պահպանվող հատուկ տարածք է տարվել 112 մեքենա. 102-ը վարել են անչափահասներ
17:21 - 27 մայիսի, 2023

Վերջին զանգի օրը պահպանվող հատուկ տարածք է տարվել 112 մեքենա. 102-ը վարել են անչափահասներ

Վերջին զանգի օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերված գրեթե բոլոր մեքենաների ղեկին անչափահասներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 
«Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր»,–ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել