hetq.am: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, բազմահազարանոց հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունեցել, որն անցկացվել է «Սերբիան ընդդեմ բռնության» կարգախոսի ներքո։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները, որը կազմակերպվել է Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, հավաքվել էին Սերբիայի խորհրդարանի մոտ, իսկ այնուհետ երթով շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով։ Քայլերթն ավարտվել է Սերբիայի նախագահի նստավայրի մոտ, որտեղ ցուցարարները փոխանցել են իրենց պահանջները։ Բողոքի ցույցի վերջում կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել խաղաղ հեռանալ և խոստացել շարունակել բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն կատարի իրենց պահանջները։
Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի և Անվտանգության ու տեղեկատվության գործակալության ղեկավար Ալեքսանդր Վուլինի հրաժարականները։ Բացի այդ, ցուցարարները պահանջում են փակել որոշ լրատվամիջոցներ, հիմնականում կառավարամետ, որոնք, ըստ նրանց, քարոզում են ատելություն և բռնություն, ինչպես նաև փոխել բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարներին` ներառյալ Սերբիայի հեռուստառադիոընկերության։ Ցուցարարների մի մասն էլ պահանջել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)