Թբիլիսին Կիևին ու Մոսկվային հորդորում է անհապաղ բանակցություններ սկսել |azatutyun.am|
18:09 - 06 հունիսի, 2023

Թբիլիսին Կիևին ու Մոսկվային հորդորում է անհապաղ բանակցություններ սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունը, հակամարտող կողմերին կոչ է արել ջանքեր գործադրել՝ բանակցություններ սկսելու համար՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը։

«Սա այն դաժան, ավերիչ պատերազմի հետևանքներից մեկն է, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայում… Բոլորը ցնցված են Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունից, բայց այսօր Ուկրաինայի տարածքի քսան տոկոսը ավերվել է, քաղաքներ, գյուղեր ավերվել և հողին են հավասարեցվել»,- ասել է Ղարիբաշվիլին։

Անդրադառնալով Վրաստանում տիրող իրավիճակին՝ վարչապետը կրկին պնդել է՝ իշխանության խնդիրն է պահպանել խաղաղությունը երկրում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

«Երբ երկրի 20 տոկոսը օկուպացված է, և կանգնած է ռուսական բանակը, մեր խնդիրն է փրկել երկիրը, պահպանել խաղաղությունը, զարգացնել ու հզորացնել տնտեսությունը»,- ասել է Վրաստանի առաջնորդը՝ ընդդիմությանը մեղադրելով երկիրը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել