Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|
18:15 - 09 հունիսի, 2023

Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 9-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ և քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը։

Բայրամովը ևս մեկ անգամ ներկայացրել է ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Կլաարը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հայտարարել, որ ջանք չի խնայի ապահովելու այդ ուղղությամբ երկու երկրի ղեկավարների ապագա շփումները


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել