Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ. Վրաստանի ԱԳՆ |tert.am|
09:02 - 18 հունիսի, 2019

Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ. Վրաստանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, Եվրամիության և հարևան Թուրքիայի շահերին, գրում է apsny.ge-ն:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է:

«Այն ժամանակ, երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ»,- ասել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել