1lurer.am: Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։
Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թ․ օգոստոսի 19-ին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնաժողովի համանախագահները քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, կրթության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փոխգործակցությանը։ Քննարկվել են նաև ՌԴ և Ադրբեջանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը՝ բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար:
comment.count (0)