Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» |azatutyun.am|
13:22 - 10 հունիսի, 2023

Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իր ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Զինված ուժերի հրամանատարական կազմը։

Խորհրդակցությունը հրավիրվել էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքները ամփոփելու նպատակով։ Զորախաղերը ընթանում էին Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ էին անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել