Արմեն Աշոտյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Կալանքի միջնորդության քննությունը տևել էր մինչև երեկ ուշ գիշեր, դատարանը հայտնել էր, որ որոշումը կհրապարակի այսօր՝ 12։00-ին։
Հիշեցնենք, որ ՔԿ-ի հաղորդմամբ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:
Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
comment.count (0)