vnews.am: «Կարծում եմ, որ կարողացել եմ տղաներին տրամադրել առաջիկա խաղին: Ինձ շատերն են ասել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարողանում են միայն մեկ խաղ լավ մակարդակի վրա անցկացնել, երկրորդում բարդություններ են լինում, բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, սակայն տեսնենք, թե վաղվա խաղում ինչ կլինի»: Այդ մասին Լատվիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Երևանում կայացած ասուլիսում ուկրաինացի մասնագետը անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրի խաղին։
«Կամո Հովհաննիսյանը հեռացել է հավաքականից, քանի որ վնասվածք ունի: Կալիզիրն ու Հարոյանը մարզվում են, տեսնենք թե որ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հանդիպմանը
Լատվիան շատ բալանսավորված, կարգապահ թիմ է, նրանց մարզիչը շատ լավ աշխատանք է կատարել: Վաղը շատ դժվար հանդիպում է լինելու, տրամադրել եմ իմ թիմին: Չենք կարծում, թե հեշտ խաղ է լինելու, բավականին բարդ խաղի ակնկալիքներ ունենք:
Շատ լավ է, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, կարծում եմ, որ վաղվա խաղում էլ մեծ աջակցություն կունենանք և վերջում երկրպագուները և դուք կասեք, թե արդյոք մենք կարողացա՞նք արդարացնել սպասելիքները թե ոչ:
Ինձ դուր է գալիս թիմի վերաբերմունքն աշխատանքին, ուշադիր լսում են: Եթե համեմատենք սկզբնական շրջանի հետ, հիմա ավելի կենտրոնացած են, հիմնականում անում են այն ամենն, ինչ ես ասում եմ: Մնացած գնահատականը կկարողանանք տալ վաղվա խաղից հետո:
Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք վաղվա խաղում, իհարկե կուզենայի նման կարգավիճակ ունենայինք, բայց եկեք դրա մասին խոսենք խաղից հետո»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը:
Հայաստան - Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ուելսի նկատմամբ:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները։
comment.count (0)