Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
 |panorama.am|
16:11 - 19 հունիսի, 2023

Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին |panorama.am|

panorama.am: Այսօր փաստաբանները ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց։

«Գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում»,-ակցիայից մանրամասներ է երկայացրել փաստաբան Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով,  որ Ազգային Ժողովում Աննա Վարդապետյանը հայտարարել է՝  տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից:

Հիշեցնենք, որ մի խումբ փաստաբաններ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հատուկ նվեր են փոխանցելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ գլխավոր դատախազությունում: 
Նշվում էր, որ նվերը կապված է գլխավոր դատախազի կողմից փաստաբանների ծեծի նկատմամբ դրսևորած անտարբերության հետ: Հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվել:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել