Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին
 |tert.am|
12:35 - 20 հունիսի, 2023

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի:

Ինչպես գրում է ԲելՏԱ-ն, նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։

Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։

Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, ասել է Լուկաշենկոն:

«Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։

«Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքից  «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել