«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները
 |azatutyun.am|
14:39 - 20 հունիսի, 2023

«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները |azatutyun.am|

azatutyun.am: Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները։

Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ դրոշի բարձրացումը զուտ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանցիների վրա, հայկական կողմը չի ակնկալում, որ այս քայլը հատուկ ռազմական պաշտպանություն է տալու։

«Սա ուղղակի մեր արձանագրումն է․ մենք դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք էստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանից մենք ունենք այդ թույլատրությունն ու ցանկությունը, օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ շինարարական աշխատանքներն այսօրվանից կվերսկսվեն ու կշարունակվեն։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, նույնիսկ երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկան վնասվեց։

Այսօր Հակոբյանը պարզաբանեց՝ գործարանն Արաքսից գտնվում է մոտ 6 կմ հեռավորության վրա և որևէ կերպ ազդեցություն չի լինելու Արաքսի ջրերի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել