Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք. Ավանեսյանը՝ բուժաշխատողներին
14:03 - 21 հունիսի, 2023

Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք. Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ:

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։

Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև մեր մասնագետների իրավունքները։

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրե՛ր, մայրապետնե՛ր, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ:

Իսկ այս տեսահոլովակով թո՛ւյլ տվեք ձեզ փոխանցել մեր համաքաղաքացիների, ձեր բուժառուների շնորհավորանքն ու ջերմությունը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել