Այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ. Զառա Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքացիներին տեղափոխելու մասին |aysor.am|
12:20 - 22 հունիսի, 2023

Այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ. Զառա Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքացիներին տեղափոխելու մասին |aysor.am|

aysor.am: Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է. արդեն մեկ շաբաթ է՝ այնտեղ հումանիտար բեռներ չեն մտնում, դեղորայքի խնդիր կա, իսկ քաղաքացիները, որոնք ունեն շտապ բուժօգնության կարիք, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։

Aysor.am-ը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք բանակցություններում առաջընաց կա, և ե՞րբ կկարողանան այդ քաղաքացիներին տեղափոխել Հայաստան, հումանիտար բեռ հասցնել Արցախ։

«Անկեղծ ասած, մենք չեն կարող հանրային հարթակում քննարկել մեր և կողմերի պատկան մարմինների ընթացիկ գործընթացի հետ կապված որևէ բան, այսինքն՝ առա՞ջ է գնում, թե՞ ոչ։ Մենք կարող ենք միայն հաստատել, որ մենք  կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ, այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ։ Իսկ թե ինչպես է դա ընթանում, ինչ է բանակցվում, այդ հարցերը մնում են մեր և իրենց կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում և որևէ կերպով մենք չենք կարող մեկնաբանել դրանց բովանդակությունը կամ որևէ  առաջընթացի հետ կապված հարցեր։ Դա բավականին նուրբ թեմա է և վերաբերում է որոշում կայացնողներին», - ասաց Ամատունին։

Հարցին՝ արդյո՞ք տեղյակ են, թե քանի քաղաքացի է սպասում, որ տեղափոխվի Հայաստան՝ շտապ բուժօգնություն ստանալու համար, Ամատունին նշեց, որ այդ մասով մշտապես կապի մեջ են տեղական մարմինների հետ.

«Մենք չենք որոշում այդ մարդկանց թիվը, այդ մասով տեղեկություն կարող եք ստանալ Առողջապահության նախարարությունից։ Մենք թիվ ունենք, բայց չենք կարող դրանք հանրայնացնել»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել