Կան հիվանդներ, որոնք բուժում բացառապես Հայաստանում կարող են ստանալ. Անահիտ Ավանեսյան |tert.am|
13:13 - 22 հունիսի, 2023

Կան հիվանդներ, որոնք բուժում բացառապես Հայաստանում կարող են ստանալ. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Ես մշտապես սա շեշտադրում եմ, որ Ստեփանակերտի մեր հիվանդանոցը, այո, հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում:

Այսօր ճեպազրուցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Անհրաժեշտ է, որ ճանապարհը մշտապես լինի ազատ տեղաշարժման համար, թե՛ պացիենտների, թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների և դեղամիջոցների»,-ասել է նա:

Ավանեսյանը հիվանդների թիվ չհնչեցրեց, քանի որ իրավիճակը անընդհատ փոփոխվում է:

«Նորից եմ կրկնում, ինչքան երկարի ճանապարհի փակ մնալը, այդքան այդ թվի մեծացումը ավելի հավանական է: Նրանց անգամ Կարմիր խաչի օգնությամբ չի հաջողվում տեղափոխել Հայաստան»,- ասել է Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել