Զելենսկին պնդում է, որ Մոսկվան ահաբեկչություն է նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ում
 |factor.am|
16:35 - 22 հունիսի, 2023

Զելենսկին պնդում է, որ Մոսկվան ահաբեկչություն է նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ում |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ լսել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, ըստ որի՝ «Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչության սցենարը՝ ճառագայթման արտանետում», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ցավոք, մեկ անգամ չէ, որ ստիպված եմ եղել հիշեցնել, որ  ճառագայթումը պետական​ ​սահմաններ չի ճանաչում, և թե ում է այն հարվածում՝ որոշվում է միայն քամու ուղղությունից»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Կիևն իր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը կփոխանցի իր գործընկերներին, քանի որ «Եվրոպան, Ամերիկան, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, արաբական աշխարհը, Աֆրիկան՝ բոլոր երկրները պետք է իմանան այդ մասին»։ «Այս անգամ ամեն ինչ չպետք է լինի՝ ինչպես Կախովկայի դեպքում, աշխարհը նախազգուշացված է, նշանակում է՝ պետք է գործի»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Զելենսկիի հայտարարությունները «հերթական սուտ» է անվանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել