Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել․ Զախարովա
13:59 - 24 հունիսի, 2023

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել․ Զախարովա

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար։ Ոչ երկու, ոչ երեք։ Մեկ։ Եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  
 
«Դա է հիմա գլխավորը։ Բոլորոս մեր վերաբերմունքն ունենք ամեն ինչի հանդեպ։ Բայց պատմության մեջ գալիս են պահեր, երբ անձնականը պետք է թողնել հետոյի։ Նույնիսկ եթե վստահ ես, որ 100% ճիշտ ես։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե մենք հիմա չմիավորվենք, եթե ամեն մեկը լինի ինքն իր համար կամ իրավիճակի իր տեսիլքով, ոչինչ այլեւս կարեւոր չի լինի։ Միայն միասնություն։ Միասնություն՝ գլխավոր հրամանատարի դրոշի ներքով։ 

Թշնամին միայն սպասում է մեր ներքին ընդհարմանը։ 

Տղամարդի՛կ, ձեր թիկունքին են երեխաները, կանայք, ձեր ծնողները։ Ձեր թիկունքին է երկիրը։ Ձեր թիկունքին է այն, ինչ դուք պաշտպանում եք զենքը ձեռքներիդ։ Ձեր թիկունքին են նրանց գերեզմանները, որոնք իրենց չափսոսացին։ Ձեր թիկունքին է ապագա սերունդը։ Դիմացեք եւ չհանձնվեք։

Միավորվեք։ Դուք եղբայրներ եք։ Դուք պաշտպանում եք ոչ թե առանձին մարդկանց հետաքրքրությունները, այլ բոլորիս։ Դուք պաշտպանում եք մեր հսկայական ընտանիքը։ Եւ մենք հավատում ենք ձեզ, ինչպես հավատացել եւ աջակցել ենք միշտ։

Այսօր բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի տրվեք դրան։  Նախագահի հետ ենք։ Աստված մեզ պահապան»,- գրել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել