Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է, եւ որքան երկար իր զինվորներին ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան շատ քաոս կստանա․ Զելենսկի
15:25 - 24 հունիսի, 2023

Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է, եւ որքան երկար իր զինվորներին ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան շատ քաոս կստանա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Տելեգրամյան իր ալիքում Զելենսկին գրել է․

«Յուրաքանչյուրը, որն ընդտրում է չարի ուղին, կործանում է ինքն իրեն։ Ռազմական շարասյուներ է ուղարկում՝ ոչնչացնելու կյանքն ուրիշ երկրում, եւ չի կարող նրանց հետ պահել փախուստից ու դավաճանությունից, երբ կյանքն է դիմադրում։ [․․․] Նվաստացնում է մարդկանց եւ պատերազմ ուղարկում հարյուր հազարներով, որպեսզի ի վերջո Մոսկվայի շրջանում պատսպարվի նրանցից, ում ինքն է զինել։

Ռուսաստանը երկար ժամանակ պրոպագանդայով դիմակավորել է իր թուլությունը եւ իր քարոզչության հիմարությունը։ Իսկ հիմա քաոսն այնքան շատ է, որ ոչ մի ստով նրան չես թաքցնի։ Եւ այս ամենը՝ մի մարդ, որը նորից ու նորից վախեցնում է 1917 թվականով, չնայած այլ բանի տանելու էլ ընդունակ չէ։

Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է։ Ամբողջական թուլությունը։ Եւ որքան երկար Ռուսաստանը իր զինվորներին ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան շատ քաոս, ցավ ու խնդիրներ կստանա հետո իր համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել